News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտի դիմումը ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե, մինչև 2020 թվականի մարտի 13-ը ներառյալ, աշխատանքային օրերին ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, Օրբելի 22, 7-րդ հարկ, 708 սենյակ կամ ուղարկվում է փոստով (Երևան 0028, Օրբելի 22): Մրցույթի հրավերի փաթեթը զետեղված է Գիտության կոմիտեի ինտերնետային կայքում (http://scs.am/am/17-02-2020-1):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, հեռ.` 21-01-40 (122):

Տպել
Ամենաշատ