News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ենթածրագիրը` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագրի» շրջանակներում:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտահանողների զարգացման դրամաշնորհների նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ եւ այլն) ՓՄՁ-ների հզորացման նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների արտադրական, առեւտրի եւ արտահանման կարողությունները:

Մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը եւ տեքստիլին։ Արտադրանքից-արտահանում արժեշղթայում ծագած խնդիրների լուծմանն ուղղված այս ծրագրի վերաբերյալ Երեւանում եւ մարզերում անց են կացվել  տեղեկատվական մի շարք միջոցառումներ՝ ծրագրի բովանդակության, մասնակցության չափանիշների, հայտերի գնահատման կարգի եւ այլ տեղեկատության ներկայացման նպատակով։

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 20-ն է։ Առավել մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ:

Արտահանողի զարգացման դրամաշնորհներ ենթածրագրի վերաբերյալ ճանաչողական տեսահոլովակը՝ ԱՅՍՏԵՂ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ