News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Ոչ»-ի կողմի ձեւավորումը նպատակ ունի, որ հանրաքվեն լինի ավելի արդյունավետ, ավելի վերահսկելի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե «ՈՉ»-ի խումբը արդյոք «իրավական խոչընդոտ» չի ստեղծի հանրաքվեի համար, ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք խոչընդոտ չենք ստեղծում, մենք հակառակը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության գործընթաց ենք սկսել։ Խոչընդոտ կլիներ, եթե, օրինակ, չձեւավորվեր «Ոչ»-ի կողմը։ Իհարկե իրավական առումով ոչ մի խոչընդոտ չէր ստեղծի, բայց «Ոչ»-ի կողմի ձեւավորումը նպատակ ունի, որ հանրաքվեն լինի ավելի արդյունավետ, ավելի վերահսկելի»,-ասաց նա։

Հարցին՝ «ՈՉ»-ի խումբը արդյոք չի լեգիտիմացնում հանրաքվեն, Բաբայանը պատասխանեց․ «Այն, որ հանրաքվեն հակաօրինական եւ հակասահմանադրական է, մենք դրա մասին բազմիցս ասել ենք, հանրաքվեն արդեն փաստ է, հիմա դա լեգիտիմացվում է, թե չի լեգիտիմացվում, մեծ հաշվով էական չէ, որովհետեւ արդեն նշանակվել է հանրաքվե։ Այս տրամաբանությամբ էլ մենք համոզված ենք, որ հանրաքվեում անհրաժեշտ է, որ «Ոչ»-ի կողմը լինի հանրային պաշտպանության տակ»։

Նա, սակայն, շեշտում է՝ փաստացի «Ոչ»-ի կողմը իրենք չեն․  «Խնդրում եմ՝ մեզ քաղաքական ուժերի հետ չդիտարկել։ Համագործակցություն  կլինի բոլոր ցանկացողների հետ, որոնք  «Այո»-ից տարբերվող կարծիք կունենան  եւ կունենան դա արտահայտելու անհրաժեշտություն։ Փաստացի «Ոչ»-ի կողմը մենք չենք։ Մենք՝ որպես հանրային պաշտպանության խումբ, առանձնապես քարոզչություն չենք իրականացնելու։ Այս նախաձեռնությանը միացած իրավաբաններն այնպես չէ, որ սկսելու են «Ոչ»-ի քարոզչություն իրականացնել։ Մենք հարթակ ենք տալու բոլոր նրանց, որոնք  «Այո»-ից տարբերվող կարծիք կունենան»։

Հարցին՝ արդյոք հանրաքվեն նաեւ կլինի իշխանության նկատմամբ վստահության քվե,  Բաբայանը կարծիք հայտնեց, որ վստահության էլեմենտներ հանրաքվեն պարունակում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ