News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Օրերս ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակցուհին 2019 թվականից մարմնավաճառությամբ զբաղվելու համար պարբերաբար ռեստորան է հրավիրում մարմնավաճառների եւ ստացված գումարներից վերցնում 1000-ական դրամ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի եւ Ախուրյանի բաժինների ծառայողներն այս ուղղությամբ իրականացրին ծավալուն միջոցառումներ:

Ոստիկանության Մուշի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանություն է հրավիրվել Գյումրիի մի բնակչուհի։ Նա հայտնել է, որ 2019-ի մայիսից զբաղվել է մարմնավաճառությամբ եւ Մայիսյան գյուղի հյուրանոցի աշխատակցուհու հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, որ եթե հյուրանոցի հաճախորդները ցանկանան օգտվել մարմնավաճառի ծառայություններից, աշխատակցուհին զանգելու է իրեն, որպեսզի գա հյուրանոց ու սեռական հարաբերություն ունենա հաճախորդի հետ։ Ըստ պայմանավորվածության՝ յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարից 1000-ական դրամ կինը պետք է փոխանցեր հյուրանոցի աշխատակցուհուն։

Ոստիկանություն հրավիրված կինը հայտնել է նաեւ, որ 2019 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցում, ամսական մոտավոր հաշվարկով, սեռական ծառայություն է մատուցել 15-ից 20 հաճախորդի եւ նշված ժամանակահատվածում հյուրանոցի աշխատակցուհուն փոխանցել է մոտավորապես 120․000 դրամ։

Նույնաբովանդակ բացատրություններ են ներկայացրել նաեւ Գյումրիի եւս 5 բնակչուհիներ։

Ոստիկանները ճշտել են հյուրանոցի աշխատակցուհու ինքնությունն ու բնակության վայրը։

Նա ոստիկանության բաժնում խոստովանել է, որ նման պայմանավորվածություն է ունեցել կանանց հետ ու ամեն հանդիպումից ստացել է 1000-ական դրամ գումար։

Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ։

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Ամենաշատ