News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Բանակում կադրային փոփոխություններ կլինեն, որոնց մասին պաշտոնապես հրամանագրեր կլինեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին:

Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ պաշտոնանկ է արվելու Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, նաեւ հրաժարական է տալու Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի հրաժարականը մեր իրավասության խնդիրը չէ, դա Արցախի նախագահի եւ պաշտպանության նախարարի խնդիրն է:

Ընդհանրապես, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դա վարչապետի իրավասության տակ է եւ կարգավորվում է ՀՀ նախագահի հրամանագրերով: Ինչ որոշում կընդունի մեր ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել»:

Ինչ վերաբերում է բանակի ղեկավարության թույլ տվաց բացթողումներին, նա ընդգծեց, որ այդ մասին բավական երկար քննարկում եղել է. «Ես կփորձեմ տեղեկատվության հետ կապված բացը, որ առաջ է կել այս ընթացքում լրացնել՝ պարբերաբար փորձելով ձեւը գտնել, որ կատարվող միջոցառումների հասարակության իրազեկման մակարդակը բարձրացնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ