News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պատգամավորների հանդիպումը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ արդյունավետ էր եւ բովանդակալից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ մտահոգություն առաջացնող շատ հարցեր ստացել են իրենց պատասխանները: «Մենք որպես օրենսդիր մարմին դեռ շատ անելիքներ ունենք: Հստակ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել ԶՈւ ԳՇ-ի հետ համագործակցության մասին»,- ասաց պատգամավորը:

Իր հերթին, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ քննարկված հարցերն ունեն գաղտնիության բարձր մակարդակ: «Մենք պետք է հաշվի առնենք, որ Զինված ուժերում միջադեպերը մեզ ստիպում են անել ամեն ինչ բանակի համար: Այսօր բանակը չպետք է թիրախ դառնա: Բոլորս պետք է կանգնած լինենք բանակի կողքին»,- ասաց Քոչարյանը, ով ավելի վաղ բազմիցս խոսել է բանակում կոռուպցիայի մասին եւ քննադատել հրամանատարությանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում կայացել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Տարեսկզբիվ ՀՀ ԶՈւ-ում եւ ԼՂՀ Պաշտպանության բանակում ոչ մարտական պայմաններում զոհվել է 13 զինծառայող: Մի քանի դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ