News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի լավագույն ուսանողներից մեկն է. Թոխյանը հանդիպել է ոչ միայն Միրզոյանի, այլ նաեւ շատերի հետ, որը, ըստ դատավորի՝ նորմալ երեւույթ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։

Հարցին՝ ՍԴ դատավորը հանդիպել է Միրզոյանին որպես ուսանո՞ղ, թե՞ ԱԺ նախագահ, Թոխյանն ասաց. «Եվ որպես ուսանող եւ որպես ԱԺ նախագահ»։

Հարցին՝ արդյոք հանդիպմանը քննարկվե՞լ են ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հարցը, Թոխյանն ասաց՝ ոչ։

Լրագրողի դիտարկմանը, եթե «Այո»-ն հաղթի հանրաքվեում, ապա առաջանալու է ՍԴ-ում ճգնաժամ, քանի որ ինչպե՞ս պետք է բողոքարկվի ՍԴ-ում հանրաքվեի արդյունքները, ՍԴ դատավորն ասաց. «Բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնց նկատմամբ կարող է լինել դիմում՝ դա սուբյեկտի իրավունքն է։ Ես կարծիք չեմ արտահայտի, կարող եմ արտահայտել, բայց այդ դեպքում, գործը եթե լինի, չեմ կարող մասնակցել. երկրորդն էլ հետո կասեմ»։

Հարցին՝ միայն ի՞նքն է հանդիպել Արարատ Միրզոյանի հետ, թե՞ ՍԴ այլ անդամներ էլ են հանդիպել, Սդ դատավորն ասաց. «Ես տեղյակ եմ կինս ում հետ եւ որտեղ է հանդիպում»։

Խոսելով տարածվող լուրերից, թե ՍԴ-ի ներսում լարվածություն կա, Թոխյանն ասաց. «ՍԴ-ում ոչ Վահե Գրիգորյանի եկած ժամանակ եւ ոչ էլ հիմա՝ ոչ մի ճգնաժամ չի եղել եւ չկա»։

Հարցին՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ նիստերին չմասնակցելը, սակայն աշխատավարձ ստանալը, ինչպե՞ս է մեկնաբանում, Թոխյանն ասաց, որ Գրիգորյանի դիմեն այդ հարցով. «Վահիկին գիտեմ 10 տարուց ավելի։ Գնահատում եմ իր բարձր պրոֆեսիոնալիզմը, ճիշտ է, ոչ այնքան սահմանադրական իրավունքի ոլորտում, այնուամենայնիվ նա փաստաբան էր։ Նրա հետ ես մի քանի անգամ հանդիպել եմ, այդ թվում՝ իր կաբինետում, որպես ավագ դատավոր՝ տվել եմ իմ խորհուրդը։ Ես եկել եմ ՍԴ 1997 թվականին, ինչպես հասկանում եք դա ոչ նախորդ ռեժիմի ոչ էլ նախորդի նախորդի ռեժիմի ժամանակ է, այլ նախորդի նախորդի նախորդն է։ Երբ եկել եմ ՍԴ միակն էր, որը պապի չէր։ Այսօր ես դատարանում միակն եմ, որը պապի է։ Ավագի այդ իրավունքով՝ իմ հորդորներն ասել եմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ