News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհից հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել վերջ դնել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի տառապանքներին եւ նրան որակյալ բժշկական օգնություն ցուցաբերել: Համապատասխան խնդրագիրը 18 երկրներից 117 բժիշկների ստորագրություններով հրապարակվել է The Lancet բժշկական ամսագրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բժիշկների կոլեկտիվ ուղերձում դատապարտվում Է Ասանժին որակյալ բժշկական օգնություն ստանալու իրավունքից զրկելը եւ «նրա նկատմամբ հոգեբանական խոշտանգումների գործադրումը», ինչն անցյալ տարի հաստատել է ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը:

«Եթե Ասանժը մահանա բրիտանական բանտում, ինչի մասին զգուշացրել է ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը, նրան փաստացի տանջամահ կանեն: Այդ խոշտանգումների մեծ մասը տեղի է ունենում բանտի բժշկական բաժանմունքում: Մենք կառավարությանը կոչ ենք անում վերջ դնել խոշտանգումներին եւ նրան բժշկական լավագույն օգնություն ցուցաբերել»,- ասվում է հայտարարության մեջ:

Բժիշկների կարծիքով՝ WikiLeaks-ի հիմնադիրն ունի ֆիզիկական եւ հոգեկան տարբեր խանգարումներ, ներառյալ դեպրեսիան։ Անցած տարի դեկտեմբերին նրանք նամակ են հղել բրիտանական ՆԳՆ-ի ղեկավարին՝ խնդրելով Ասանժին Լոնդոնի բանտից տեղափոխել Բելմարշի համալսարանական հիվանդանոց, սակայն պատասխան չեն ստացել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ