News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին եւ որեւէ տարաձայնություն համատեղ աշխատանքում չի եղել՝ չհաշված աշխատանքային քննարկումները, կարծիքները, որը շատ հաճախ ներկայացվում են որպես խիստ հակասություններ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով իր եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարաբերություններին:

Նրա խոսքով, ինքը չի կարող ամեն անգամ տեսակետների տարբերություն առաջանալու դեպքում հրաժարական տալ. «Եթե սկզբունքային խնդիրներ առաջանան, ես կարող եմ հրաժարական տալ, որեւէ խնդիր չեմ տեսնում:

Ինչ վերաբերում է առօրյա խնդիրների կատարմանը, նախարարը նախքան որոշում կայացնելը կամ քաղաքականություն մշակելը, բնական է, որ խորհրդակցում է, Գլխավոր շտաբը ներկայացնում է իր տեսակետը, մոտեցումները, որը շատ հաճախ կարող է չհամընկնել վեեւրջնական որոշման հետ: Դա նորմալ է, որովհետեւ քաղաքականության առումով պատասխանատուն պաշտպանության նախարարն է»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ