News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 31
USD
500.8
EUR
554.34
RUB
6.3
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը Վիեննայում մասնակցում է «Անվտանգության, կայունության եւ տնտեսական աճի խթանումը ԵԱՀԿ տարածաշրջանում. կոռուպցիայի կանխարգելումը եւ դրա դեմ պայքարը նորարարության, թափանցիկության եւ թվայնացման միջոցով» թեմայով ԵԱՀԿ տնտեսական եւ բնապահպանական 28-րդ համաժողովին: Փոխնախարարը, «Թափանցիկության ընդլայնում՝ եկամուտների հայտարարագրերի ներկայացման միջոցով» թեմայով ելույթից առաջ, շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին՝ հայկական փորձը ներկայացնելու հրավերի, շարունակական համագործակցության եւ կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում Հայաստանի կառավարությանն աջակցելու համար:

Սրբուհի Գալյանն անդրադարձել է վերջին երկու տարում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավար գործընթացներին, տարբեր մակարդակներում կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ 2017 թվականի համեմատ 2018թ-ին կոռուպցիոն հանցագործությունների հիմքով հարուցված քրեական գործերի քանակն ավելացել է 60% -ով: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ շահագրգիռ կողմերի հետ մշակված Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունները՝ դրանցից առանձնացնելով մասնակցային մեխանիզմների ներդրումն ու հայտարարագրման համակարգի կատարելագործումը: Վերջինի առումով Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ համակարգն էականորեն բարելավվել է, եւ ներկայում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաեւ բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքի անդամներ էլեկտրոնային եղանակով ներկայացնում են գույքի եւ եկամուտների հայտարարագիր: Ի թիվս այլ հարցերի՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաեւ ձեւավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին, իրավական ակտերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածությունն ապահովող հարթակին, իրական սեփականատերերի բացահայտմանն ու էլեկտրոնային գործիքների շարունակական ներդրման միջոցով վարչարարության հետագա պարզեցմանն ուղղված աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսին արձագանքը չպետք է խոչընդոտի Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքին. ԵԱՀԿ
Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը...
«Ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից». ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել
Ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից մշտադիտարկումները դադարեցվել են...
Դավիթ Տոնոյանը կարևորել է լարվածության թուլացման միջոցառումների շուտափույթ իրականացումը
Դեսպան Կասպրշիկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքերը...
Արցախի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել ԵԱՀԿ-ն
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան…
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արեւելք
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային...
Արդարադատության փոխնախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը ներկայացրել է օրինաստեղծ գործընթացի ամբողջական շղթան
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը...
Ամենաշատ