News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայտնաբերվել են Բրիտանիա ներխուժման ժամանակ զոհված հռոմեացի լեգեոներների մնացորդները: Հնագետները պեղել են լեգեոներների գերեզմանները, որոնք զոհվել են, ինչպես ենթադրվում է, Բրիտանիա ներխուժման առաջին տարիներին, հաղորդում է Kent Online-ը:

Բացահայտումն արվել է անգլիական Կենտ կոմսությունում:

«Այս վայրում են գտնվել բանակային պահեստներն ու նման օբյեկտները »,- ասել է հնագիտության դոկտոր Փոլ Ուիլկինսոնը:

Բացի այդ, հնագետներին հաջողվել է մեծ թվով հնագույն արտեֆակտներ գտնել, մասնավորապես՝ ֆրանսիական ապակի եւ գերմանական կերամիկա: Գտածոները ցույց են տալիս, որ Բրիտանիայի նվաճման ժամանակ ներգրավվել են փորձառու մարտիկներ, որոնք նախկինում մասնակցել են հռոմեական բանակի այլ նվաճողական արշավների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ