News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ուսումնասիրելով Հին Եգիպտոսի ժամանակներից պահպանված սարկոֆագը՝ գիտնականները հայտնաբերել են Ռա-Խորախտե աստվածության պատկերը, որը մոտ երեք հազար տարեկան է։ Հին եգիպտական Արեւի աստծո պատկերի մասին, որը գտել են Հարվարդի համալսարանում, գրում է Planet- today-ը՝ հղում կատարելով Phys.org-ին։

Բացահայտումը կատարվել է մի քանի սարկոֆագների ուսումնասիրման շրջանակներում։ Ամերիկյան գիտնականները ուսումնասիրել են երեք դագաղ-սարկոֆագ։

«Եռաչափ սքանավորումը թույլ է տվել գտնել նկարներ, որոնք արվել են հուղարկավորման ժամանակ։ Մենք հայտնաբերել ենք, մասնավորապես, Արեւի աստծո պատկերը, ինչպես նաեւ հիերոգլիֆական ստորագրություն, որը հաստատում է դա»,- պատմում են հետազոտության հեղինակները՝ հավելելով, որ նախագծի արդյունքում ստեղծվել են մի քանի սարկոֆագների թվային պատճեններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ