News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդշինբանկն առաջարկում է «Վարկային արձակուրդ» ՀՀ դրամով անշարժ գույքի գրավով վարկերի վերաֆինանսավորման դեպքում: Տեղափոխելով անշարժ գույքի գրավով սպառողական վարկը Արդշինբանկ՝ հաճախորդը հնարավորություն կստանա օգտվել «Վարկային արձակուրդ»-ից, ինչը նշանակում է 0% տոկոսադրույք և անվճար սպասարկում առաջին 6 ամիսների ընթացքում: Միաժամանակ վարկի տոկոսադրույքը գործող տոկոսադրույքից կարող է նվազել մինչև 3 տոկոսային կետ*: Դիմելով վերաֆինսանսավորման, վարկառուն կկարողանա երկարաձգել վարկի ժամկետը և թեթևացնել վարկի մարման ամսական բեռը: Վերաֆինանսավորվող վարկին ներկայացվող առաջնային պահանջն է հաճախորդի կատարած պարտաճանաչ մարումները կամ դրական վարկային պատմությունը:

Վարկի տարեկան տոկոսադրույքի շեմը նվազել է՝ դառնալով 12.12%**, մինչև 150 մլն ՀՀ դրամ սահմանաչափով և մինչև 10 տարի մարման ժամկետի հնարավորությամբ: Վարկը հնարավոր է ստանալ գրավի արժեքի մինչև 100%-ի չափով, ընդ որում առանց եկամուտների վերլուծության պարտադիր պահանջի, վարկի մայր գումարի մարման մինչև 24 ամիս արտոնյալ ժամանակահատվածով:

Հիշեցնենք, որ Արդշինբանկում անշարժ գույքի գրավով վարկերի վճարված տոկոսագումարներից պարտաճանաչ վարկառուները ստանում են 5% գումարի վերադարձ (cashback):

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով` https://goo.gl/t5yZYv, կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:

* սակայն ոչ պակաս, քան 12.12%

** տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 14.49%-ից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ