News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այսօր քաղաքական այլախոհությունը դարձել է իշխանության թշնամին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Իհարկե ատելությունն ինքը լավ բան չի։ Ես աստվածաշնչագետ չեմ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ Աստվածաշունչն էլ է մերժել ատելությունը։ Բ այց, ցավոք սրտի, այսօր այն կա աննախադեպ ծավալների։ Ես կոնկրետ որպես Ազգային ժողովի պատգամավոր, երբ ելնում եմ թիվ մեկ ամբիոնից ելույթ ունենալու, իմ մտքում ես ոչ թե մտածում եմ՝ ոնց անեմ, որ իրավաբանորեն և քաղաքական առումով անխոցելի լինի ելույթս, որովհետև այդ հարցերը արդեն մինչև ելույթը պետք է պարզած լինես, այլ մտածում եմ, թե քանի ֆեյք է հարձակվելու իմ ուղղությամբ»,-նշեց նա։ 

Պետրոսյանն ասաց, որ ատելության մթնոլորտի համար իշխանությունն է պատասխանատու․ «Այսօր քաղաքական այլախոհությունը դարձել է իշխանության թշնամին։ Այս մթնոլորտի համար իշխանությունն է պատասխանատու։ Ես ուրախ կլինեմ, եթե մասնագիտական ելույթներին արձագանքեն մասնագիտական հակափաստարկներով, բայց սկսում են անձնական վիրավորանքներ հնչեցնել` ստրուկ և այլն։ Բա այդ ամենը ասողների բանակն իրավունք ունի՞ խոսելու ատելության խոսքից։ Բավական է աճպարարություն անել, էս ժամին ասում են դատապարտում ենք ատելության խոսքը, մի քանի ժամ անց ամենաբարձր մակարդակում հնչում են ատելության և թշնամանքի խոսքեր»։

Նա կարծում է, որ իշխանությունն այս կերպ հետաձգում է տնտեսական հեղափոխության խոստումը կատարելը․ «Իմ անձնական կարծիքն է, որ իշխանությունը, տեսնելով, որ տնտեսական հեղափոխությունը մնացել է օդից կախված, նման միջոցառումներով՝ մի օր ատելության խոսք, մի օր սահմանադրական փոփոխություններ, մի օր միտինգ, մի այլ օր ժողով, այսպես անորոշ ժամկետով հետաձգում են տնտեսական հեղափոխության խոստումը, բայց ժողովուրդն իմաստուն է և շատ լավ հասկանում է, թե ով է կարողանում ի կատար ածել իր խոստումները»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ