News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆինն լուսանկարիչ Քրիստիան Լեյնը Մեծ Բարիերային խութի ակվատորիայում հանդիպել է յուրատեսակ ձկան, որի անունը մանտու է, կամ հսկայական ծովային հրեշ (Manta birostris), որին «Տեսուչ Քլուզո» են անվանում։ Այդ անունը տվել են «վարդագույն հովազի» մասին երգիծական ֆիլմաշարի ոստիկանության տեսուչի պատվին, սակայն տվյալ դեպքում վարդագույնը հենց «տեսուչն» է՝ հսկայակն ձուկը, հայտնում է Nat-geo-ն։

Առաջին վարդագույն մանտուին՝ 3,3 մ երկարությամբ, նկատել են 2015թ․, եւ այն ժամանակներից նա միայն մի քանի անգամ է աչքի ընկել։ Ամենայն հավանականությամբ, մաշկի ոչ սովարական գույնը ինչ-որ գենետիկ մուտացիայի արդյունք է։ Հիմնական վարկածը էրիթրիզմն է՝ պիգմենտացիայի խախտումը կարմիրի, նարնջագույնի կամ վարդագույնի օգտին։ Դա կարող է առաջանալ կամ կարմիր պիգմենտի ավելցուկի կամ սեւի անբավարարության պատճառով, իսկ որոշ դեպքերում դրա պատճառը սնունդն է։ Թե ինչն է հատկապես Տեսուչ Քլուզոյին դարձրել վարդագույն, գիտնականները չգիտեն, եւ դա իր տեսակի միակ արարածն է այդպիսի մաշկի ծածկույթով։

Քրիստիան Լեյնը հիացմունքով է պատմում հազվագյուտ ծովային բնակչի հետ հանդիպման մասին։ Նա ձկանը հետեւել է մոտ կես ժամ՝ մեկ մետր տարածությունից, իսկ նա, թվում էր, ժպտացել է իրեն։ Եւ չնայած նրան, որ կենդանին տարբերվում է իր ցեղակիցներից, դա նրան չի խանգարում նորմալ կենսակերպ վարել։ Լեյնի խոսքերով՝ ձուկը նկատվել է այլ ծովային հրեշների խմբում ամուսնական ծեսի ժամանակ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ