News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առանց Ղարաբաղի անհնար է գտնել հակամարտության լուծումը, իսկ նման փորձը 1998 թվականին հանգեցրեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Այս մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ հակամարտությունը չի կարգավորվի, մինչեւ բանակցությունների սեղանի շուրջ չլինի Ղարաբաղը, քանի որ նա ուղղակի կարող է արգելափակել իրեն ոչ ձեռնտու ցանկացած որոշում: «Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ տեսնելու Ադրբեջանի մերժումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Բաքուն առայժմ հակամարտության կարգավորում չի ցանկանում, իսկ բանակցային գործընթացը Ալիեւի կողմից օգտագործվում է որպես ներքին խնդիրների լուծման գործիք: Սակայն ոչ մի հակամարտություն հավերժական չէ, եւ Ադրբեջանը վաղ թե ուշ բանակցությունների սեղանի շուրջ է նստելու Ղարաբաղի հետ: Բայց դա տեղի կունենա այն ժամանակ, երբ նա իրապես ցանկանա հակամարտությունը կարգավորել: Առաջիկայում հազիվ թե նման բան տեղի ունենա»,- հավելեց Իսկանդարյանը:

Քաղաքագետը նշեց ցանկացած խողովակի հաստատման կարեւորությունը, այդ թվում ՝ այնպիսի ձեւաչափի, ինչպիսին եղավ Գերմանիայում, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ նման դեպքում հակամարտության կարգավորման հավանականությունը շատ անգամ ավելի է, քան եթե այդպիսի շփումներ ընդհանրապես չլինեն: «Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա կողմերը միմյանց ասացին այն, ինչի մասին արդեն վաղուց են խոսում: Երկու շաբաթ հետո այս միջացառման մանրամասների շուրջ բոլոր կրքերը կմոռացվեն, եւ այն կդառնա միայն 2 երկրների փոխգործակցության փուլերից մեկը: Մյունխենում Ալիեւի եւ Փաշինյանի կոնկրետ հանդիպման միակ արդյունքն այն է, որ կողմերը եվրոպական լայն հանրությանը ցույց տվեցին, որ զիջումների պատրաստ չեն»,- շեշտեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Փորձագետը նշեց, որ չնայած Ալիեւի հռետորաբանությանը, նա, այնուամենայնիվ, բանակցային գործընթացից դուրս չի գալիս, որի հիմքում դրված են Մադրիդյան սկզբունքները: «Ըստ դրանց՝ կարգավորումը պետք է ներառի տարածքների բաժանում 2 տիպի, որոնցից մեկը պետք է մնա Հայաստանի կամ Ղարաբաղի կազմում, իսկ տարածքների երկրորդ տիպը կանցնի Բաքվին: Հենց դրա շուրջ էլ բանակցությունները վարվում են, որոնք ոչ մի բանի չեն հանգեցրել, իսկ մնացյալ ամեն ինչը հակամարտության մենեջմենթ է: Վերջին սուբստանտիվ բանակցությունները հակամարտության կարգավորման վերաբերյալ, այլ ոչ թե մենեջմենթի, երբ կողմերը փորձել են ինչ-որ բան լուծել, եղել են 2011 թվականին Կազանում»,- ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ