News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 10
USD
493.1
EUR
536.59
RUB
6.66
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Խորվաթիայի քաղաքացիները պետք է իրենց իրավունքների հարցում հավասար զգան՝ անկախ կրոնական եւ ազգային պատկանելությունից, երդմնակալության ժամանակ հայտարարել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու եւ Խորվաթիայի նախկին վարչապետ Զորան Միլանովիչը հունվարի 5-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է աջ Խորվաթական դեմոկրատական համագործակցության առաջադրած թեկնածու, պետության գործող ղեկավար Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին: Երեքշաբթի նա երդվել է Զագրեբում:

Նախագահի աշխատակազմում արարողությանը մասնակցել են պետության նախկին ղեկավար Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, կառավարության եւ Խորվաթիայի խորհրդարանի անդամներ:

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, հրեական համայնքը եւ Բալկանյան տարածաշրջանի հարեւանները երկրի ներկայիս ղեկավարությանը՝ իշխող Խորվաթական դեմոկրատական համագործակցության գլխավորությամբ բազմիցս դատապարտել են ազգայնականության աճ հրահրելու եւ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Խորվաթիա անկախ պետության ռազմական հանցագործությունների ռելյատիվիզացիայի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ