News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Մակեդոնիան եւ Ալբանիան կարող են իրականացնել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանն անդամակցելու համար: Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին, փոխանցում է Reuters-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը արգելափակել էր Սկոպիայի եւ Տիրանայի հետ բանակցությունների մեկնարկը հոկտեմբերին, հայտարարել է, որ պատրաստ է հանել վետոն, եթե Եվրահանձնաժողովը դրական կարծիք հայտնի:

«Ես շատ ոգևորված են երկու երկրներ իմ այցերով»,- ասել է Օլիվեր Վարհելին: «Նրանք չեն հրաժարվում բարեփոխումներից, եւ դուք կտեսնեք, որ դրանք արդյունքներ կտան, եւ եթե նրանք դա անեն, կարող եք վստահ լինել, որ բանակցությունները կսկսվեն»:

Եթե թույլատրվի շարունակել անդամակցության բանակցությունները, ապա դա հող կպատրաստի մայիսին Զագրեբում ԵՄ առաջնորդների եւ Արևմտյան Բալկաններում բոլոր վեց թեկնածու երկրների` Սերբիայի, Կոսովոյի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի, Բոսնիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ գագաթնաժողովին:

Ավելի վաղ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովին` Մակրոնը եվրոպական առաջնորդներին հավաստիացրել էր, որ Ֆրանսիան, այնուամենայնիվ, դեռ կողմ է ԵՄ ընդլայնմանը:

Մակրոնը հրաժարվել էր հաստատել, այսպես կոչված, անդամակցման բանակցությունների սկիզբը հոկտեմբերին կայացած գագաթնաժողովին՝ հայտարարելով, որ նոր անդամների ընդունման գործընթացը պետք է փոխվի:

Փետրվարին Եվրահանձնաժողովը առաջարկել էր բարեփոխել անդամակցության գործընթացը` ֆրանսիական առաջարկին համապատասխան:

Ակնկալվում է, որ Դանիան եւ Նիդեռլանդները, որոնք աջակցում են Մակրոնին, կթուլացնեն իրենց դիմադրությունը, Reuters-ին հայտնել են ԵՄ դիվանագետները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ