Փետրվարի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ րոպեներ առաջ Տիգրան Մեծի պողոտայում 19-ամյա մի աղջկա գրպանից գողացել են բջջային հեռախոսը:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին:
Որոնողական աշխատանքներին միացան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ օրեր անց գողությունը բացահայտվեց:
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի 43-ամյա մի բնակիչ:
Փետրվարի 17-ին իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: