News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հաագայի Վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 մլրդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերին: ՌԴ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այդ որոշումը կբողոքարկվի Նիդեռլանդների Գերագույն դատարանում, հաղորդում է Meduza-ն:

Միջազգային արբիտրաժը 2014-ին որոշել էր, որ Ռուսաստանը փաստացի անօրինական ճանապարհով ազգայնացրել է ընկերությունը: 2016-ի ապրիլին որոշումը չեղարկվել է Հաագայի շրջանային դատարանի կողմից:

Փոխհատուցում ստանալու համար ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերը դիմել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, եվրոպական այլ երկրների դատարաններ՝ պահանջելով ապահովել Ռուսաստանի կառավարությանը պատկանող գույքի կալանքը:

ՅՈՒԿՕՍ-ի հիմնադիր Միխայիլ Խոդորկովսկին ներառված չէ բաժնետերերի թվում, որոնք հայտ են ներկայացրել Ռուսաստանի դեմ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ