News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 10
USD
493.1
EUR
536.59
RUB
6.66
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը, կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործառնությունների ծավալի մեծացումը, ներկայանում է հերթական շահավետ առաջարկով:

Բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից` 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին աշխատավարձով, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով: Ամերիաբանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից.

             հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից,

             օնլայն վարկ` հաշված րոպեների ընթացքում /հաստատման դեպքում/,

             անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատներից,

             բանկոմատներ խոշոր ցանցային սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում,

             անվճար Մոբայլ բանկինգ,

             երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,

             24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում` հաշիվների, քարտերի, գործարքների  և այլ ծառայությունների  վերաբերյալ,

             անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ այս առաջարկի շրջանակներում VISA Classic միջազգային դասի վճարային քարտի միջնորդավճարը կկազմի տարեկան ընդամենը 1,000 ՀՀ դրամ:

Հայաստանի 1,000-ից ավել ընկերությունների`  100 հազարից ավելի աշխատակիցներ իրենց  աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ եղանակով վճարումներ կատարելու և գնումներ իրականացնելու հնարավորությունից:

Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և  իր հաճախորդներին մշտապես առաջարկում է արդիական թվային լուծումներով  բանկային ծառայություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ–ը միացել է կառավարության՝ տնտեսվարողներին օժանդակելու նախաձեռնությանը
Ծրագրերի պահանջներին բավարարող տնտեսվարողները դիմում կարող են ուղարկել...
«Հայբիզնեսբանկը» կվճարի հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում բնակչությանը հատկացվող աջակցության գումարները
Մենք հավատում ենք, որ համատեղ ուժերով կարող ենք ապահովել առավել խոցելի խմբերի սոցիալական անվտանգությունը եւ նպաստել տնտեսության շարունակական զարգացմանը…
Կորոնավիրուս է հաստատվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Իջեւանի մասնաճյուղի աշխատակցի մոտ․ մասնաճյուղը փակ է
Աշխատակիցները, որոնք շփում են ունեցել վարակված աշխատակցի հետ, մեկուսացված են․․․
«Հայբիզնեսբանկը» բուժաշխատողների կողքին է
Բանկը դրամական պարգևներ է տրամադրել շտապօգնության և ընտանեկան շուրջ 30 բժիշկների, բուժքույրերի, այլ բուժաշխատողների...
Բանկերը մեծ պրոբլեմներ են ունենալու, հիմա չենք էլ պատկերացնում, թե չվճարումների ինչ խնդիրների են բախվելու. Կարապետյան
Ընդհանուր փիլիսոփայություն այն է, որ մենք ուզում ենք մարդկանց վարկավորել իրենց եկամուտները հաշվի առնելով...
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Ներգրաված միջոցների շնորհիվ հնարավոր է դարձել ճկուն պայմաններով նոր հնարավորություններ ստեղծել երկրում առևտրի ֆինանսավորման համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ