News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնին։ Այս մասին հատնում է ՄԻՊ լրատվական ծառայությունը։

Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, կոնվենցիոն կարգավիճակները, խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված  աշխատանքը:

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են նաև հասարակությունում կանանց և երեխաների իրավունքների հարցերով իրազեկման բարձրացմանն ուղղված արշավները, որոնք իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակին և այլն։

Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի

աշխատանքը:

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև նախանշվել են համագործակցության ուղիներ Շվեդիայիում գործող մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատության և իրավապաշտպան այլ կառույցների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ