News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում գողերը հիվանդանոցից 6000 վիրաբուժական դիմակ են գողացել այն դեպքում, երբ երկիրը բախվել է դիմակների պակասի հետ՝ կապված կորոնավիրուսի պատճառով բժշկական դիմակների գների աճի հետ:

Հիվանդանոցի ներկայացուցիչները հայտնել են, որ 4 տուփ դիմակ է անհետացել երկրի արեւմուտքում գտնվող Կոբե քաղաքում Կարմիր Խաչի ճապոնական հիվանդանոցի պահեստից, հաղորդում է AFP-ը:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, քանի որ կասկածներ կան, որ գողերը մտադիր են վերավաճառել դիմակները:

Նախօրեին Հոնկոնգում անհայտ անձինք գողացել են հարյուրավոր գլանափաթեթ զուգարանի թղթեր:

Ինտերնետի ճապոնական հարթակում 65 դիմակներով մեկ տուփն արժե ավելի քան 50 000 իեն (456 դոլար):

Ճապոնիայի կառավարությունը դիմակներ արտադրողներին խնդրել է մեծացնել արտադրությունը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ