News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Տասը տարվա ընթացքում, սկսած 2008 թվականից մինչեւ 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։ Այս մասին փետրվարի 18-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ hաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը։ Բացի այդ, նա խոսքերով, Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ Հայաստանում երբեք չի անցկացվել պետական պարտքի աուդիտ եւ չեն գնահատվել ռիսկերը։

«Ու թեեւ Ֆինանսների նախարարությունն ու Կենտրոնական բանկը պարտավոր են հրապարակել պետպարտքին վերաբերող փաստաթղթեր, իրականում դա ոչ մի անգամ չի արվել։ Բացի այդ, Պետեկամուտների կոմիտեն Ֆինանսների նախարարությանը չի ներկայացրել պետբյուջեի մասին իր կանխատեսումները»,- ասաց Առուստամյանը։ Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի այն հարցին, թե պարունակում է արդյոք այդ պրոցեդուրաները չպահպանելը կոռուպցիոն ռիսկեր, Առուստամյանը պատախանեց, որ իր որոշմամբ կառավարությունն իր վրա է վերցնում այդ պարտավորությունները։ «Թող նա վերահսկի այդ գործընթացը՝ հանձնարարելով աուդիտի անցկացումը որեւէ կազմակերպության։ Չէ՞ որ այդ կերպ ավել հեշտ կլինի հայտնաբերել այդ ռիսկերը։ Մենք հաստատում ենք, որ դա բավական լուրջ գործընթաց է, եւ խնդրում ենք իրականացնել այն»,- հայտարարեց Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչը։

Միաժամանակ, Առուստամյանը հայտնեց, որ անցկացված աուդիտը չի հայտնաբերել ոչ կոռուպցիոն ռիսկեր, ոչ հնարավոր չարաշահումներ՝ առանձին վարկային ծրագրերում։ Ուսումնասիրման նպատակը, պաշտոնյայի խոսքերով, այլ էր։ «Սակայն տարատեսակ վարկային ծրագրերի ուսումնասիրության շրջանակներում Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է մի շարք չարաշահումներ»,- տեղեկացրեց Առուստամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ