News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան բոյսկաուտների կազմակերպությունը Սնանկության մասին ԱՄՆ օրենքի 11 հոդվածով իրեն սնանկ ճանաչելու հայց է ներկայացրել՝ երեխաների հանդեպ տասնամյակներ իրականացված սեռական բռնությունների զանգվածային մեղադրանքների ֆոնին, հայտնում է Reuters-ը։

Սնանկությունը չի արտացոլվի վերջին ժամանակներս մի շարք դժվարությունների բախվող կազմակերպության ընթացիկ կրթական ծրագրերի վրա։ Կազմակերպության խնդիրներից են մասնակիցների թվի կրճատումը եւ միասեռականներին ու կանանց ընդունելու հանդեպ ոչ միանշանակ արձագանքը։

Կազմակերպության ղեկավարությունը, որի նստավայրը Տեխաս նահանգի Իրվինգ քաղաքում է, ավելի վաղ հայտարարել էր, որ անկեղծորեն ներողություն է խնդրում բռնության զոհերից եւ կոչ է անում նրանց բարձրաձայնել այդ մասին։

Մինչ այժմ ԱՄՆ մի քանի նահանգներում 1910թ․ հիմնադրված կազմակերպության հանդեպ հարյուրավոր մեղադրանքներ են առաջադրվել։ Դրան նախորդել էր մի շարք նահանգների կողմից երեխաների բռնության մեղադրանքների առաջադրման վաղեմության ժամկետը հանելը։

Ամերիկյան բոյսկաուտների կազմակերպությունը հայտնել է, որ «պատրաստ է հավատարիմ մնալ սեփական սոցիալական ու բարոյական սկզբունքներին եւ պատշաճ փոխհատուցում վճարել զոհերին»։

Փոլ Մոնուսը, որը ներկայացնում է հարյուրավոր այն տղամարդկանց շահերը, որոնք հաստատում են, որ բռնության են ենթարկվել այն ընթացքում, երբ կազմակերպության կազմում էին, ասել է, թե սնանկության հայցը բռնության փաստերի տասնամյա պարտակման հետեւանք է։

Հայցը ներկայացվել է Դելավեր նահանգում եւ թույլ կտա կազմակերպությանը հավաքել բոլոր հայցերը մի տեղ, ինչպես նաեւ փորձել պայմանավորվոլ փոխհատուցում վճարելու մասին, ոչ թե օգտագործել կազմակերպության ֆոնդերը առանձին նահանգներում առանձին հետաքննությունների համար։

Բոյսկաուտների կողմից հրապարակված տարեկան վերջին զեկույցի համաձայն, կազմակերպության հաշվեհամարներում 1,5 մլրդ դոլար կա, սակայն տեղական յուրաքանչյուր բաժանմաունք ունի իր հաշվեհամարները, եւ զոհերը կարող են փորձել հասնել նրան, որ այդ գումարները նույնպես տրամադրվեն փոխհատուցումների համար։

2012-2018թթ․ բոյսկաուտների թիվն ԱՄՆ-ում կրճատվել է 13 տոկոսով։ Կազմակերպությանը եւս մեկ հարված էր հասցրել Մորմոնների եկեղեցին, որը հայտարարել էր, որ 2020 թվականից այլեւս չի աջակցի բոյսկաուտներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ