News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը փետրվարի 20-ից ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքային գործունեության, մասնավոր, կրթական եւ զբոսաշրջային նպատակներով երկիր այցելող Չինաստանի քաղաքացիների մուտքը։ Այս մասին Ռուսաստանի տարածք նոր կորոնավիրուսային վարակը բերելու եւ տարածելու կանխարգելման շտաբի օպերատիվ նիստի արդյունքում լրագրողներին հայտնել են ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի քարտուղարությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«2020թ․ փետրվարի 20-ի տեղի ժամանակով 00 ժամ 00 րոպեից ժամանակավորապես դադարեցնել աշխատանքային գործունեության, մասնավոր, կրթական եւ զբոսաշրջային նպատակներով Ռուսական Դաշնության սահմաններով անցնող, Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների թույլտվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ