News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 08
USD
499.37
EUR
543.06
RUB
6.62
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ղեկավարության մոտեցումներն ուղղված են օտարերկրյա պետության շահերի իրականացմանը, քանի որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությունները չեն համապատասխանում այսօրվա գործողություններին: Այս մասին այսօր` փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա հիշեցրեց, որ միայն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է բաց խոսել հակամարտությունը տարածքային զիջումների միջոցով լուծելու հնարավորության մասին, իսկ մյուս երկու առաջնորդները ձգտել են պահպանել փաստացի ստատուս-քվոն: «Բոլոր նախագահներից միայն Ռոբերտ Քոչարյանն է միջազգային հարթակում ասել, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանին չի պատկանել եւ որ Ստեփանակերտը չի կարող ուղղահայաց ենթակայության տակ գտնվել Բաքվի հետ հարաբերություններում»,- նշեց Ալավերդյանը:

Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի հեղինակած, այսպես կոչված, մյունխենյան սկզբունքները, որոնք ընդունվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս եւ առանց Ղարաբաղի մասնակցության, ուղղված են հայկական լսարանին, բայց կտրականապես չեն կարող ընդունելի լինել: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դրանցում ոչ մի տեղ նշված չէ, եւ օգտագործված հասկացությունները մեզ իրականում վերադարձնում են 90-ականներ:

Սա խոսում է այն մասին, որ ոչ մի տեղ Ղարաբաղի անկախության սկզբունքը չկա, որը պետք է ամենակարեւորը լինի հայկական կողմի համար, քանի որ Ստեփանակերտը լուծում է ոչ թե ինքնորոշման հարցը, որը լուծվել է 20-րդ դարում, այլ` կայացած անկախ հանրապետության ճանաչման հարցը: Բացի այդ, մտահոգություն է առաջացնում նաեւ Ղարաբաղի ժողովուրդ եւ Հայաստանի ժողովուրդ տերմինների օգտագործումը, քանի որ դա հակասում է միասնական ժողովրդի եւ երկու պետությունների մեր գաղափարին»,- նշեց նա` հավելելով, որ ղարաբաղյան խնդիր չկա, բայց կա Ղարաբաղի` որպես ինքնիշխան պետության պատասխան, որի ամբողջականությունն ու անկախությունը Հայաստանը պետք է պաշտպանի բանակցային գործընթացում:

Ալավերդյանը կարծում է, որ Ղարաբաղի ինքնիշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, որոնք երբեք Ադրբեջանին չեն պատկանել, եւ այս առումով անընդունելի է նաեւ այն սկզբունքը, որ Ղարաբաղի համար տարածքները միայն անվտանգությունն է: «Ի պատասխան դրան մենք տեսանք Ալիեւի այն հայտարարությունը, որ Բաքուն երաշխավորում է Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը, որն Ադրբեջանի մաս կկազմի: Ընդ որում, Ալիեւի միակ զիջումը կայանում է նրանում, որ Ղարաբաղը կարող է հատուկ կարգավիճակ ստանալ: Ի պատասխան նման հայտարարությանը` Հայաստանը պետք է հիշեցներ Ալիեւին, որ Ադրբեջանում հայերը փոքրամասնություն չէին, այլ` պետություն կազմող ժողովուրդ: Փոխարենը, Փաշինյանը սկսեց խոսել «միկրոհեղափոխությունների» մասին, ինչը միջազգային հանրությանը անլուրջ մոտեցում թվաց, մանավանդ, երբ խոսքը բանակցային գործընթացի մասին էր»,- նշեց ՀՀ առաջին օմբուդսմենը:

Լարիսա Ալավերդյանը հորդորեց շրջանառությունից հանել հակամարտության լուծման ձեւակերպումը, որն ընդունելի կլինի նաեւ Բաքվի համար, քանի որ Ալիեւը հստակ նշեց, որ իր համար ընդունելի լուծումը կարող է լինել միայն Ղարաբաղի միացումն Ադրբեջան: «Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ եմ տալիս նման հանդիպումներից առաջ խորհրդակցել մասնագետների հետ եւ ավելի լավ պատրաստվել, որպեսզի, օրինակ, չլինի այնպիսի իրավիճակ, որ Փաշինյանը շփոթի թերթի անունը, որում հրապարակվել էր Մութալիբովի հոդվածը: Ընդհանուր առմամբ, Ալիեւի պահվածքը հանդիպման ժամանակ բացատրվում է հայկական կողմի անպատրաստությամբ»,- նշեց նա:

Իրավապաշտպանը համոզմունք հայտնեց, որ անհրաժեշտ է քննարկում կազմակերպել ամբողջ աշխարհի հայության ներկայացուցիչների մասնակցությամբ եւ հստակեցնել Ղարաբաղի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հակամարտությունը կարգավորելու շանսերը մեծ չեն առանց Արցախի մասնակցության․ Փաշինյան
Քանի դեռ Արցախը չի վերադարձել բանակցությունների սեղանի շուրջ․․․
Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված 20-ամյա զինծառայողն այս պահին տեղափոխվում է Երեւան. վիճակը կայուն ծանր է
Ապրիլի 5-ին, 17։30-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. Ծնված…
Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն...
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած 16-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ, իրեն լավ է զգում. ԲԿ-ի խոսնակ
Նրա առողջությանը վտանգ չի սպառնում…
Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՊՆ
Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ եւ շինծու…
Մարիա Զախարովան ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածություն դրսեւորելու կոչ է արել
Սահմանին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ