News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 04
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Էկվադորյան Անդերում գտնվող Տունգուրաուա գործող հրաբուխը կարող է փլուզվել, հաղորդում է Newsweek-ը:

Տունգուրաուա հնագույն ինկերի լեզվից թարգմանաբար նշանակում է «կրակե կոկորդ», ինչը համապատասխանում է հրաբխի «բուռն խառնվածքին»: Հրաբխի հերթական ակտիվացումը, որը սկսվել է 2 տասնյակ տարի առաջ եւ շարունակվում է մինչ օրս, հանգեցրել է մի քանի խոշոր ժայթքման, սակայն նաեւ ապակայունացրել է Տունգուրաուայի արեւմտյան լանջը:

Ամերիկացի հրաբխագետները վստահ են, որ դրա ներսում ակտիվ երկրաբանական պրոցեսներ են տեղի ունենում, որոնք արդյունքում կարող են հանգեցնել հրաբխի մասնակի կամ լրիվ փլուզման:

«Վերջին 3 շաբաթվա ընթացքում հրաբխի արեւմտյան կողմը բարձրացել է 3,5 սանտիմետրով: Մենք կարծում ենք, որ դա աղետալի պրոցեսների ազդանշան է: Այդ պրոցեսների պատճառը լավայի ծավալների անհավասարակշռությունն է»,- ասել է հրաբխագետ Ջեյմս Հիքին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել