News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջիկայում Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն մտադիր է նվազագույնի հասցնել մարդկային գործոնը հարկային ստուգումներ անցկացնելիս: Այս մասին փետրվարի 19-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նա, մասնավորապես, ներկայացրեց Կոմիտեի դիրքորոշումը Հաշվեքննիչ պալատի կողմից հարկային ոլորտում ռիսկերի մասով աուդիտի արդյունքների վերաբերյալ: Այդպես, ըստ Անանյանի, մարդկային գործոնի նվազագույնի հասցնելը համահունչ է ՊԵԿ-ի գործունեության հնգամյա ռազմավարությանը, որը Կառավարության կողմից հաստատվել է անցյալ տարվա դեկտեմբերին: «Ներկայումս անել դա գրեթե անհնար է: Նման գործոններից մեկը հենց Կոմիտեի ղեկավարն է, որը ստորագրում է այն անձանց ցուցակի տակ, որոնց հետ կապված ստուգումներ են նախատեսված»,- պարզաբանեց Անանյանը:

Ընդ որում, ինչպես նշեց Անանյանը, ապագայում նախատեսվում է ամբողջ գործընթացը տեղափոխել էլեկտրոնային ձեւաչափ, եւ հենց էլեկտրոնային համակարգն էլ կորոշի հարկային տեսուչին, որը կանցկացնի աուդիտը: Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց ՊԵԿ-ի նախագահ, ռազմավարության շրջանակներում նախատեսվում է 55 ծրագիր իրականացնել, որոնցից մեկն ուղղված է մարդկային գործոնը նվազագույնի հասցնելուն:

Նա հայտնեց, որ 2019-ին Կոմիտեն 1020 ստուգում է անցկացրել, ինչն ավելի քիչ է 2018 թվականի ցուցանիշից, որի ընթացքում 1166 ստուգում էր իրականացվել: Եթե 2018-ին հարկային վարչարարության արդյունքում 30 միլիարդ դրամ է վերադարձվել պետական բյուջե, ապա 2019-ին` 82 միլիարդ դրամ: Իսկ ստուգումներն հիմնականում անցկացվում են 19 ռիսկային խմբերում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ