News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գիրք նվիրելը երևի թե աշխարհի ամենագեղեցիկ երևույթներից մեկն է, քանի որ գրքի հետ փոխանցվում է լույսը, միտքն ու երազանքը: Գրքի ու գրականության հանդեպ հայերի սերը դարերի պատմություն ունի, և երկրագնդի որ ծայրում էլ հայտնվել ենք, փորձել ենք նախ և առաջ գրքի թերթերի միջով նայել աշխարհին:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ ահա այս կարևոր տոնին է միացել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Արարատի մարզի Արմաշ համայնքին նվիրել Քըրք Քրքորյանին ներկայացնող «Խաղացողը» գիրքը, որ պատմում է մարդկային հզոր կամքի և մեծ հայի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ