News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետեւելով միջազգային քաղաքական, լրատվական եւ քաղաքագիտական շրջանակների գնահատականներին Մյունխենյան reality-show-ի վերաբերյալ՝ արձանագրեմ եւս մի քանի իրողություն, որոնք լրջորեն մտորելու առիթ պետք է հանդիսանային այս իշխանության համար: Սակայն քանզի նրանցից բանիմաց եւ խորը անալիտիկայի հույս այլեւս վաղուց չկա, փաստերը թողնում եմ հանրային քննարկումներին:

1. Ագրեսիվ պահվածքով Ալիեւի կողքին Փաշինյանի կեղծ խաղաղարար կեցվածքը չի գնահատվել միջազգային շրջանակների կողմից: Եթե նման «գանդիական», սպիտակ աղավնու իմիջի նպատակը դրսի աչքերում միավորներ հավաքելն էր, ապա շեշտեմ, որ դա չստացվեց:

Հետեւություն՝ կոնստրուկտիվ լինել պետք է միայն այն դեպքում, երբ տեսանելի ցույց ես տվել քո իրական ուժը: Առանց ուժի ցուցադրության կոնստրուկտիվիզմը դիտարկվում է թուլություն:

2. Ամիսներ առաջ Փաշինյանը բարձրաձայնում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական կռվանը լինելու «ժողովրդավարությունը»: Մյունխենից առաջ կարծես թե իրավիճակն առավել բարենպաստ կարող էր թվալ այդ հարցում՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունները: Սակայն իրականության մեջ համաշխարհային գերկենտրոնները երբեք էլ լրջորեն չեն դիտարկել «ժողովրդավարությունը» իրենց գեոպոլիտիկ շահերի համատեքստում: Միջազգային շրջանակների մյունխենյան արձագանքները նույնպես լրացուցիչ միավորներ չտվեցին Հայաստանին:

Հետեւություն՝ Ադրբեջանից ավելի ժողովրդավար լինելը (ինչը մշտապես է եղել, մինչեւ 2018 ապրիլ նույնպես), չի տալիս շոշափելի առավելություն իրական քաղաքականության մեջ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ