News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին վշտացրել է մեկ շաբաթում թագավորական ընտանիքի երկու անդամների ամուսնալուծությունները, հաղորդում է The Sun-ը՝ հղում անելով նրա շրջապատի աղբյուրին:

Փետրվարի 17-ին նրա զարմիկ Դեւիդ ԱրմսթրոնգՋոնսը հայտարարել է կնոջից՝ Սերենայից բաժանվելու մասին, ում հետ ամուսնացած է եղել 26 տարի: Մինչ այդ՝ փետրվարի 11-ին, ամուսնալուծության մասին հայտնել է Փիթեր Ֆիլիպսը՝ թագուհու ավագ թոռը: Նա ամուսնացած էր 12 տարի:

Լրագրողների տվյալների համաձայն՝ թագուհին ընտանիքում փոփոխություններին վերաբերվում է «տխրությամբ, սակայն պրագմատիկորեն»:

Թագուհու կենսագիր Ինգրիդ Ստյուարդի խոսքով՝ Եղիսաբեթ II-ը զույգերին խորհուրդ է տվել աշխատել հարաբերությունների վրա՝ նախքան ամուսնալուծվելը: «Թագուհին կարծում է, որ ամուսնալուծությունը շատ պարզ է: Նա միշտ ասում է՝ «Մի քանի տարի սպասեք եւ կտեսնեք, որ ամեն ինչ կշտկվի»»,- պատմել է Ստյուարդը, հաղորդում է Lenta-ն: Նրա խոսքով՝ թագուհու միակ հույսը արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի ամուր ամուսնությունն է: Թագուհուն վշտացնում է, որ իր 4 երեխաներից 3-ն ամուսնալուծվել է՝ արքայազն Չառլզը արքայադուստր Դիանայից, արքայազն Էնդրյուն Սառա Ֆերգյուսոնից եւ արքայադուստր Աննան Մարկ Ֆիլիպսից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ