News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 03
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գիշերային ծառայությունները դրական արդյունք են տալիս հանցավորության դեմ պայքարում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս հանցագործության հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գիշերային ծառայության ընթացքում։

Ոստիկանները տեղում պարզեցին, որ երիտասարդները ապամոնտաժել էին մեքենայի գազի բալոնն ու պահեստային անվադողը, իսկ տաքսին մոտեցնում էին, որպեսզի գողոնը տանեին։

Երիտասարդն ու տաքսու վարորդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ճշտվեցին նրանց ու փախուստի դիմած անձի ինքնությունը։

Բերման ենթարկված Սպիտակ քաղաքի 35-ամյա բնակիչը խոստովանեց, որ անցած ու այս տարվա ընթացքում Երեւանի տարբեր վարչական շրջաններում նույն եղանակով 4 գողություն է արել։

Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած Գետամեջ գյուղի 24-ամյա բնակչին եւ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տանը հայտնաբերել են գազային ատրճանակ, մոտ 130 փամփուշտ, իսկ մեքենայում՝ կռփազենք ու մետաղյա բացովի մահակ
Մասիսի ոստիկանները ապօրինի զինամթերք են հայտնաբերել...
Անտառամուտի անտառում բենզասղոցով կտրել է 5 կանգուն ծառ եւ փայտանյութը տեղափոխել իր տան բակ
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել...
Գողացել էր G դասի «Մերսեդեսի» կողային հայելիները․ կասկածյալին ու հայելիները գտել են
Երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին...
Սոթքում 12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ այժմ 5409 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
6 ժամվա ստուգման արդյունքները. ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն...
Խոպան էր գնացել. ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձի համար
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերեւույթ հանցագործությունը կատարած անձին մեղադրանք է առաջադրվել...
Ֆոտոռեպորտաժներ