News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին կոչ է արել հետաքննություն անցկացնել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ հնարավոր կապերի վերաբերյալ, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ, փոխանցում է Reuters-ը:

Ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անցած շաբաթ հայտարարել էր, որ Էրդողանը Գյուլենի ցանցի «քաղաքական թեւն» է` մեղադրելով նրանում, որ վերջինս շարժման հազարավոր անդամների թույլ է տվել համալրել պետական շարքեր:

Նրա մեկնաբանությունները կտրուկ արձագանք էին առաջացրել Էրդողանի կողմից, որն էլ, իր հերթին, մեղադրել է Քըլըչդարօղլուն Գյուլենի շարժման հետ կապերի մեջ:

«Ես անցյալում հանդիպել եմ նրա (Գյուլենի) հետ, իմաստ չունի դա թաքցնել»,- ասել է Էրդողանը: «Համաձայն եմ, որ մենք ամեն կերպ փորձել ենք բացատրել այդ կառույցից բխող սպառնալիքը, անգամ` մեր սեփական շրջանակներին: Բայց մենք միակն ենք, ով անողոք կերպով պայքարել է նրա շարժման հետ իրական աշխարհում»,- ասել է Էրդողանը:
Գյուլենը հերքում է իր մասնակցությունը պետական հեղաշրջման փորձին:

Իրավապաշտպան խմբերն ու ընդդիմադիր կուսակցությունները մեղադրում են Էրդողանին հեղաշրջումը` որպես այլակարծությունը ճնշելու առիթ օգտագործելու մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ