News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները փակում են Գերմանիայի հետ սահմանին գտնվող Ֆեսենհայմի միջուկային համալիրը: Այն կփակվի հունիսի վերջին, իսկ դրա ռեակտորներից մեկը կփակվի այս հանգստյան օրերին,փոխանցում է AP-ն:

Երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի հայտարարության մեջ այս որոշումը որակվել է որպես Ֆրանսիայի էներգետիկ ռազմավարության «առաջին փուլ», որը նախանշվել էր 2018 թվականին նախագահ Էմանուել Մակրոնի կողմից: Հայտարարության մեջ նշվում է, որ ածուխի գործարանները պետք է փակվեն մինչև 2022 թվականը` ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար: Նաեւ նշվում է, որ №1 ռեակտորը կկանգնեցվի շաբաթ օրը, իսկ ամբողջ համալիրը` հունիսի 30-ին:

Գերմանիան վաղուց էր կոչ անում փակել Ֆրանսիայի ամենահին ատոմակայանը: Սա առաջին միջուկային համալիրն է, որը կփակվի Մակրոնի պլանի համաձայն: 2018 թվականին Մակրոնը, ուրվագծելով Ֆրանսիայի էներգետիկ ռազմավարությունն առաջիկա 30 տարիներին, հայտարարել էր, որ մինչև 2035 թվականը 19 կայաններում գործող 58 միջուկային ռեակտորներից 14-ը կփակվեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ