News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում ռեգբիի նախկին խաղացող Ռոուեն Բաքսթերը եւ նրա երեք երեխաները այրվել են ավտոմեքենայի մեջ՝ ենթադրաբար հրկիզման հետեւանքով, հայտնել է ոստիկանությունը: Ստացած այրվածքներից հետո մահացել է նաեւ նրա կինը: Ողբերգությունը տեղի է ունեցել ավստրալական Բրիսբեն քաղաքում, փոխանցում է BBC-ն: 

Ոստիկանության տեղեկացմամբ՝ երեխաները 10 տարեկանից փոքր էին: Հաղորդվում է, որ Բաքսթերի կինը մեքենայից դուրս է ցատկել՝ բղավելով. «Նա ինձ վրա բենզին լցրեց»: Նա ծավալուն այրվածքներ է ստացել եւ ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: «Հրեշավոր պատկեր է,- լրագրողներին ասել է քրեական ոստիկանության տեսուչ Մարկ Թոմփսոնը: - Հետաքննությունը նոր է սկսվել, բայց ոստիկանների գալու պահին ավտոմեքենան ամբողջությամբ կրակի մեջ էր»:

Ոստիկանությունը ահազանգը ստացել է տեղական ժամանակով 08:30-ին: Ժամանելուց հետո ոստիկաններն այրված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 42-ամյա Բաքսթերի եւ նրա երեք՝ 6, 4 ու 3 տարեկան երեխաների մարմինները:

Ոստիկանության տեղեկություններով՝ կատարվածից առաջ Ռոուեն Բաքսթերը եղել է առջեւի ուղեւորի նստատեղին, իսկ նրա կինը ղեկին էր:

Տեղացիները լրատվամիջոցներին հայտնել են, որ կրակով բռնկված Հաննա Բաքսթերը դուրս է ցատկել ավտոմեքենայից: Նրան կրիտիկական վիճակում տեղափոխել են Բրիսբենի հիվանդանոց, որտեղ մահացել է այրվածքների հետեւանքով:

Դեպքի վայր ժամանած բժիշկները օգնություն են ցուցաբերել պատահական անցորդի, որը փորձել է փրկել մեքենայի մեջ եղած մարդկանց: Նա այրվածքներ է ստացել դեմքին եւ նույնպես հոսպիտալացվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ամենաշատ