News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան մտադիր է խստացնել արտասահմանից իր մզկիթների ֆինանսավորումը, արգելել իմամների առաջադրումը արտասահմանյան պետությունների կողմից եւ հետ կանչել քաղաքական իսլամի դեմ արշավի շրջանակում լեզվի դասընթացների վերահսկման թույլտվությունը՝ տրված այլ երկրներին, հաղորդում է Financial Times-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արշավն ուղղված է ֆրանսիական որոշ քաղաքներում իսլամական «սեպարատիզմի» դեմ պայքարին:

«Անթույլատրելի է, երբ որեւէ մեկը չի ենթարկվում Ֆրանսիայի հանրապետության օրենքներին՝ հանուն կրոնի կամ արտասահմանյան գերտերության: Հանրապետությունը պետք է պահի իր խոստումները, մենք պետք է պայքարենք խտրականության դեմ»,- ասել է Մակրոնը:

«Իմամներից շատերը, որոնք Ֆրանսիա են ժամանել, կապ են ունեցել սալաֆիզմի կամ մուսուլման եղբայրների հետ եւ քարոզչություն են կատարել հանրապետության դեմ: Երկիրը կուսուցանի իմամներին, որպեսզի նրանք իմանան հանրապետության լեզուն եւ օրենքները»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան չի կարողանում համաձայնության գալ Թուրքիայի հետ արտասահմանցի ուսուցիչների հարցով: «Մենք դեռ հույս ունենք, որ եթե Թուրքիան չի կարող համաձայնության գալ, ապա Ֆրանսիան դա ինքնուրույն կանի: Ֆրանսիայում ապրող թուրքերը ֆրանսիացիներ են, ինչպես եւ երկրում ապրող այլ մարդիկ, եւ ֆրանսիական հողում թուրքական օրենքներն անթույլատրելի են»,- նրա խոսքը մեջբերում է «Ամերիկայի ձայնը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ