News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը սկսել է 12-շաբաթյա քննարկումներ այն մասին, թե ինչպես կարելի է ավելի լավ պաշտպանել ԵՄ քաղաքացիներին արհեստական բանականության բացասական ազդեցությունից։ Այս տարվա երկրորդ կեսին սպասվում է այդ հարցով ավելի որոշակի օրենսդրության ընդունում, հայտնում է CNBC-ը։

«Մենք ընդունում ենք, որ բաց ենք թողել առաջին ալիքը կամ առաջին մարտը, որը անձնական տվյալներին էր վերաբերում։ Սակայն «լավ նորությունն» այն է, որ ԵՄ-ն այժմ հասկանում է, որ հաջորդ պայքարը կապված կլինի արդյունաբերական տվյալների հետ, նշել է նա։

ԵՄ-ն առաջատար է համարվում միասնական կարգավորման մեջ, սակայն եվրոպական ընկերությունները դեռեւս պայքարում են ամերիկյան եւ չինական ընկերությունների կողմից մրցակցության հետ։ Տարածաշրջանում տվյալների գաղտնիության կանոնները, որոնք կոչվում են «Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոն» (GDPR), հայտարարվել են 2018-ին եւ կողմնորոշիչ դեր ունեն աշխարհի այլ մասերում, այդ թվում ԱՄՆ-ում կոշտ կարգավորման համար։

ԱԲ-ի հարցում ԵՄ-ի նպատակը այն գնահատականն է, թե ինչ սպառնալիք են ներկայացնում տեխնոլոգիաները մարդու հիմնական իրավունքների համար, այդ թվում այնպիսի ոլորտներում, ինչպիսին են առողջապահությունը եւ տրանսպորտը։ Դրանց վրա կտարածվեն ավելի խիստ պահանջներ։

Ոլորտներից մեկը, որը հատկապես է անհանգստացնում ԵՀ-ին, դեմքերի ճանաչման համակարգն է։ Ներկայում մարդկանց նույնականացման համար կենսաչափական տվյալների մշակումը մեծ մասամբ անօրինական է՝ ըստ տվյալների գաղտնիության օրենքների։ Այնուամենայնիվ, ԵՄ-ն այժմ դիտարկում է այն հարցը, թե պետք է արդյոք լինեն որոշակի բացառություններ։

Բրյուսելում, ելույթ ունենալով լրագրողների առջեւ, մրցակցային քաղաքականության հարցերով ԵՄ ղեկավար Մարգրետ Վեստագերը նշել է, որ «արհեստական բանականությունը ինքնին լավը կամ վատը չէ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչու եւ ինչպես է այն կիրառվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ