News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կամբոջայի իշխանությունները արգելել են կանանց սադրիչ հագուստ կրել Facebook-ում ուղիղ հեռարձակմամբ ապրանքներ վաճառելիս։ Կանանց իրավապաշտպան խմբերը այդ որոշումը անվանել են «վտանգավոր եւ անհիմն հետապնդումներ», հայտնում է Thomson Reuters Foundation-ը։

Վարչապետ Խուն Սենը հայտարարել է, որ կարճ տոպերը վիրավորում են կամբոջական մշակույթը, եւ հրամայել է իշխանություններին Facebook-ում փնտրել այդպիսի հագուստով կին օգտատերերին։

«Հրամայեք նրանց դադարեցնել հեռարձակումը ուղիղ եթերում այնքան ժամանակ, մինչեւ նրանք պատշաճ հագուստ կրեն։ Դա մեր մշակույթի եւ ավանդույթների խախտում է»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ նման վարքագիծը նպաստում է կանանց հանդեպ սեռական բռնություններին։

Չորեքշաբթի օրը ազգային ոստիկանությունը Facebook-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ կամբոջացի կինը հրապարակավ ներողություն է խնդրում այն բանի համար, որ վիրավորել է «կամբոջացի կանանց ավանդույթներն ու պատիվը»՝ հագնելով «չափազանց կարճ ու սեքսուալ հագուստ»։

ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կխիեու Սոպխիկը հաստատել է, որ իշխանությունները, վարչապետի հրահանգների համաձայն, «միջոցներ են ձեռնարկում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ