News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳ նախկին նախարար ու նախկին վարչապետ 52-ամյա Վանո Մերաբիշվիլին վաղը կլքի բանտը, ոտեղ նա անցկացրել է յոթ տարի՝ մենախցում։

Երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարության նախարարներից մեկը երկրում իշխանափոխությունից հետո ձերբակալվել էր եւ 2013թ․ մայիսից իր պատիժն էր կրում բանտում։ 2020թ․ փետրվարի 20-ին նրա կալանավորման ժամկետը ավարտվում է։ Անցյալ տարի Մերաբիշվիլիին մերժել էին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակել, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Առավոտյան Մերաբիշվիլին կհեռանա Թբիլիսիի №9 ՔԿՀ-ից (այսպես կոչված՝ Մատրոսովյան բանտից)։

2017թ․ հունվարին Մերաբիշվիլին, արդեն գտնվելով բանտում, հրաժարվել էր «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

2019թ․ սեպտեմբերին փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ ազատ արձակվելուց հետո Մերաբիշվիլին մտադիր է զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ։

«Փետրվարի 20-ին Վանո Մերաբիշվիլին ամբողջովին կկրի պատիժը։ Նրան չեն կարող դատապարտել ավելի, քան նա նստել է։ Այդ պատճառով կհամարվի, որ նա արդեն կրել է պատիժը՝ կապված «Իմեդի» հեռուստաընկերության հարցով մեղադրանքի հետ, որի գործով դատավարությունները մինչ այժմ շարունակվում են։ Որքան ինձ է հայտնի, պարոն Վանո Մերաբիշվիլին անպայման կշարունակի քաղաքական ակտիվությունը, սակայն որտեղ, ինչպես եւ ում հետ, ես չգիտեմ»,- հայտարարել էր Չիվիաշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ