News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մագադանի մարզային հիվանդանոցի բժիշկները, ուր տեղափոխվել են Ան-2 ինքնաթիռի վթարի հետեւանքով տուժած ուղեւորները, հինգ մարդու մոտ ողնաշարի կոտրվածքներ են ախտորոշել: Այս մասին հինգշաբթի հայտնել է Մագադանի մարզի առողջապահության եւ ժողովրդագրական քաղաքականության նախարար Սերգեյ Չեկանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հինգշաբթի առավոտյան Մագադանի օդանավակայանում թռիչքից անմիջապես հետո անձնակազմի 3 անդամներով եւ 11 ուղևորներով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Ուղեւորները «Տ-ցեմենտ» հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցներն էին, որոնք թռչում էին Մագադանի մարզի Սրեդնեկանսկի շրջանի Սեյմչան գյուղ` աշխատանքի: Տուժածներն օպերատիվ կերպով հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Ըստ փրկարարների նախնական տեղեկությունների` ընկնելու բարձրությունը մոտ 10 մ էր: Դատախազությունը հետաքննություն է սկսել օդանավի ընկնելու կապակցությամբ:

«Զննվել է 12 մարդ, հինգ մարդ հոսպիտալացվել է ողնաշարի կոտրվածքներով, եւս հինգը տուն է ուղարկվել ամբուլատոր բուժման համար եւ երկուսը զննման ընթացքում են: Տուժածների վիճակը միջին ծանրության է»,- հայտնել է նախարարը եւ հավելել, որ մարդը, որի վիճակը սկզբում գնահատվում էր ծանր, այժմ կայուն վիճակում է: Ըստ բժիշկների վերջնական եզրակացության` նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Մագադանի մարզի փոխվարչապետ Դմիտրի Կոսովը լրագրողներին հայտնել է, որ վթարի պատճառն անհայտ է: Ներկայումս դա պարզելու աշխատանքներ են տարվում:
«Երկու օդաչուներին կուղարկեն զննություն անցնելու: Հետազոտողների հետագա աշխատանքը ցույց կտա, թե պատահարն ինչու է տեղի ունեցել: Պատահարը հետաքննող կոմիտեն վթարի պատճառը ստույգ պարզելու բոլոր մեխանիզմներն ունի»,- ասել է Կոսովը:

«Տ-ցեմենտ» ընկերությունը, որին պատկանում է ինքնաթիռը, զբաղվում է ոսկու արդյունահանմամբ եւ Մագադանի մարզում ու Յակուտիայում երկրաբանա-հետախուզական աշխատանքներ է իրականացնում: Ընկերությունն ինքնուրույն է իրականացնում հանքավայրերի յուրացման աշխատանքների ամբողջ համալիրը՝ հետախուզական աշխատանքներից մինչեւ շինարարություն եւ շահագործում:

«Մագադան-13» օդանավակայանը բացվել է 1940 թվականին եւ այդ տարիներին Մագադանի մարզի տարածքում բազային օդանավակայան էր: «Սոկոլ» օդանավակայանի կառուցումից եւ բացումից հետո «Մագադան-13»-ը սկսեց սպասարկել տեղական, ծառայողական եւ չարթերային կանոնավոր չվերթները: Թռիչքուղին մոտ 1450 մետր է, ծածկույթը գրունտային է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ