News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի օրը Նեվադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում հեռուստադեբատի առաջին 10 րոպեների ընթացքում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուները 10 անգամ խիստ քննադատություն են հնչեցրել միլիարդատեր Մայքլ Բլումբերգի հասցեին՝ նրան համեմատելով հանրապետական Դոնալդ Թրամփի հետ եւ նախատելով  փողերով դեպի Սպիտակ տուն իր ճանապարհը հարթելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով NBC-ն:

«Ես կցանկանայի ասել, որ մենք նախընտրական քարոզարշավ ենք անցկացնում միլիարդատիրոջ դեմ, ով կանանց գեր տիկիններ եւ ձիու դեմքերով լեսբուհիներ է անվանում: Ես նկատի ունեմ ոչ թե Դոնալդ Թրամփին, այլ` [Նյու Յորքի նախկին քաղաքապետ] քաղաքապետ Բլումբերգին» - ասել է Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը:

«Դեմոկրատները չեն հաղթելու [նախագահական ընտրություններում] մի թեկնածուի դեպքում, որը թաքցրել է հարկային հայտարարագրերը, վիրավորել է կանանց եւ աջակցել է ռասիստական ​​մեթոդներին, ինչպիսիք են ՝ կալանավորումը եւ խուզարկությունը [առանց դատարանի կարգադրության]»,- շարունակեց Ուորենը` նկատի ունենալով այն, որ Բլումբերգի օրոք Նյու Յորքում իրավապահ մարմինների կողմից նման ակցիաների քանակը 2012 թվականի երեք ամիսների ընթացքում աճել էր մինչև 2035 հազար: Հետագայում դա բողոքի ցույցերի եւ դատական հայցերի ալիքի էր հանգեցրել: «Դեմոկրատները հսկայական վտանգի են ենթարկում իրենց, եթե մի միլիարդատիրոջը փոխարինեն մյուսով»,- ամփոփեց սենատորը:

Այս դիրքորոշմանը միացել է նաեւ Մինեսոտայից սենատոր Էմի Կլոբուշարը. «Ես կարծում եմ, որ մեզ մեկ ուրիշն է պետք, այլ ոչ թե` երկրորդ Դոնալդ Թրամփը: Չեմ կարծում, որ որեւէ մեկը, նայելով Թրամփին, կցանկանա նրա տեղում ավելի հարուստ մարդու ընտրել»,- ասել է Կլոբուշարը:

Միլիարդատիրոջ հասցեին նմանատիպ քննադատություն են հնչեցրել նաեւ Ինդիանա նահանգի Սաութ-Բենդա քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բութեջաջը եւ ԱՄՆ նախկին փոխնախագահ Զոզեֆ Բայդենը:

Միլիարդատիրոջ թեկնածուի մասին

NBC հեռուստաընկերության եւ The Wall Street Journal-ի պատվերով փետրվարի 14-ից 17-ը անցկացված հարցման համաձայն` Նյու Յորքի նախկին քաղաքապետը պոպուլյարության մակարդակով երրորդ տեղն է զբաղեցնում (14 տոկոս), Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի տեկնածու Ուորենը եւս երրորդ տեղում է (14 տոկոս): Այս ցուցանիշով Բլումբերգը զիջում է միայն Սանդերսին (27 տոկոս) եւ Բայդենին (15 տոկոս):

Բլումբերգը միացել է նախագահական մրցավազքին 2019 թվականի նոյեմբերին` ԶԼՄ-ներում ագիտացիայի վրա ծախսելով ավելի քան 385 միլիոն դոլար: Ըստ Forbes-ի վերջին գնահատականների` նախկին քաղաքապետի կարողությունը հասնում է 64 միլիարդ դոլարի: Նրա քարոզարշավը կենտրոնացած է տնտեսությանը, առողջությանը, ներգաղթին, կրթության եւ հասարակական վայրերում կրակոցների դեպքերի կանխարգելմանն առնչվող հարցերի վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ