News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պանամայի Ազգային օդածովային ծառայությունը (Senan) հայտնել է ինքնաշեն սուզանավի ձերբակալության մասին՝ 4 կոլումբիացիներից բաղկացած անձնակազմով, որը տեղափոխում էր 5 տոննա թմրանյութ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Senan-ը Բոքաս դել Տորոյից հյուսիս-արեւելք սուզանավում առգրավել է ավելի քան 5 տոննա թմրանյութ: Գործով ձերբակալվել է Կոլումբիայի 4 քաղաքացի»,- Twitter-ում հայտնել է ծառայությունը:

Senan-ի մեկ այլ հաղորդման համաձայն՝ Պանամայի ջրերում ծովային թրաֆիքի պարեկման եւ վերահսկման գործողություններն ընթանում են Կոլումբիայի զինված ուժերի հետ համակարգմամբ:

Համացանցի օգտատերերը ծառայության գրառման մեկնաբանություններում նշում են, որ սա այդ կարգի խոշորագույն նավ է, որը ձերբակալվել է ապօրինի նյութերի ռեկորդային բեռով:

Կոկայի համաշխարհային պլանտացիաների 90 տոկոսից ավելին կենտրոնացած են, այսպես կոչված, «Անդյան թմրաեռանկյունիում», որի մեջ են մտնում Կոլումբիան, Պերուն եւ Բոլիվիան: Փոքր քանակությամբ կոկա է աճում Պանամայի, Էկվադորի պլանտացիաներում, Վենեսուելայի հարավ-արեւմուտքում եւ Բրազիլիայի հյուսիս-արեւելքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ