News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է փորձառու մենեջեր լինի՝ ի տարբերություն ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի: Այս մասին նա ասել է թվով իններորդ համազգային հեռուստադեբատների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NBC-ին:

«Խոսքը մենեջերի աշխատանքի մասին է, իսկ Դոնալդ Թրամփն այդպիսին չէ: Նախագահից պահանջվում է թիմը կոնսոլիդացնելու ունակություն: Թրամփը չունի թիմ, այդ պատճառով նա որոշումներ է ընդունում՝ չպատկերացնելով, թե ինչ է իրականում կատարվում, եւ ինչ հետեւանքներ կունենան իր գործողությունները: Երկիրը պետք է միավորվի եւ գիտակցի, որ մարդը, ում նա ընտրում է, միայն ԱՄՆ նախագահ չէ, այդ մարդը պետք է ունենա փորձ եւ անձնական ձեռքբերումներ»,- պնդել է միլիարդատերը:

«Մենք բոլորս միասնական ենք՝ հաղթելու մեր երկրի ժամանակակից պատմության մեջ ամենավտանգավոր նախագահին»,- ասել է Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերս՝ նկատի ունենալով հանրապետական Թրամփին:

Դեբատները տեւել են 2 ժամ, ներառյալ՝ գովազդային դադարները: NBC-ի հաղորդմամբ՝ մեկ ժամում 20 րոպե Բլումբերգին 34 անգամ քննադատել են: ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ կանխատեսում էր նման իրավիճակ եւ դեբատներից առաջ նախկին քաղաքապետին հետեւյալ խոսքերն է ասել՝ «Բարի գալուստ երեկույթ»:

Դեբատներից երկու օր անց՝ փետրվարի 22-ին, Նեւադայում կանցկացվեն Դեմոկրատական կուսակցության ակտիվիստների ժողովներ, որոնց կառաջադրվեն 36 պատվիրակներ այդ նահանգից: Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին կկայանա Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում հուլիսի 13-16-ին, որտեղ կհայտարարվի ընտրություններին Թրամփի մրցակցի անունը:

ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ