News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում փետրվարի 17-18-ին Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության եւ կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումների ժամանակ Միջխորհրդարանական միության հայկական պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերի հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանի ելույթն «Արհեստական բանականության եւ թվային տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները կրթական համակարգում» թեմայով:

Ստորեւ ներկայացնում ենք Միքայել Մելքումյանի ելույթը. «Հարգելի' գործընկերներ,

Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Սակայն այդ արագ փոփոխությունները նոր իրողություններ, հաճախ նաեւ նոր մարտահրավերներ են առաջացնում մեզ համար: Իսկ դա նշանակում է, որ մրցունակ լինելու համար անհատը պետք է նոր գիտելիքներ ձեռք բերի, մշտապես ծանոթանա  տեղեկատվական նոր հոսքերի, նաեւ՝ ցուցաբերի առավելագույն ճկունություն՝  այդ տեղեկատվությունը նորովի ընկալելու, մշակելու եւ հանրօգուտ գործելուն ու բիզնեսին ծառայեցնելու համար:

Արդյո՞ք դա հեշտ է: Իհարկե ոչ: Սակայն գիտելիքը պետք է զուգակցվի նաեւ կենսափորձի հետ:

Այսպիսով, ժամանակակից կրթական համակարգի արժեքը պայմանավորված է նոր տեղեկատվությունների ընկալման համար պարզ եւ մատչելի ձեւակերպումներով, դրանց արդիականացմամբ: Գիտելիքը պետք է լինի հետաքրքիր եւ կենսունակ:

Եվ վերջապես, պետք է խթանել գիտելիքների ձեւավորման գործընթացը, այսինքն՝ նորամուծությունը: Այսպես, օրինակ, ինչու՞ մարդկանց ճնշող մեծամասնությունը չի զբաղվում բիզնեսով, չէ՞որ դա իրենց կերջանկացնի լավ եկամուտներ բերելով: Տարբեր պատճառներով: Սակայն բիզնեսով զբաղվելու համար պետք է սիրել այդ գործը եւ ունենալ ռիսկ: Մարդիկ կան, ովքեր նախընտրում են ստանալ բարձր աշխատավարձ, սակայն երբեք ռիսկի չդիմել բիզնես վարելով:

Այդ առումով կրթությունը նաեւ ժամանակակից աշխարհում պետք է այնպիսի որակի եւ խորության գիտելիքներ տա, որպեսզի, ըստ էության, փարատվի ռիսկի դիմելու վախը, մարդուն տա 100% վստահություն տվյալ գործով զբաղվելու համար: Սակայն պարզ է, որ բիզնես դպրոցներում բիզնեսմեններ չեն պատրաստում, այլ՝ բիզնեսի մենեջերներ: Իսկ մենեջերն արդյո՞ք գնում է ռիսկի:

Քննարկվող խնդիրը չափազանց կարեւոր է, եւ մենք պետք է գտնենք ճիշտ ու արդյունավետ լուծումներ։  Այսօր կրթության մակարդակի, որակի եւ աշխատատեղերի ու աշխատավարձերի միջեւ կա խզում։ Ինչպե՞ս է հնարավոր լուծել այս խնդիրը։ Հատկապես որ գործազրկության մակարդակը շարունակ աճում է։ Հաշվի առնենք նաեւ, որ այժմ ընթանում է չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը, ինչը ենթադրում է աշխատատեղերի քանակի նվազում։ Դրա հետեւանքով մենք սոցիալական խնդիր կունենանք: Իսկ որքանո՞վ է հնարավոր լուծել այս խնդիրը։

Իրավիճակն իրականում եւ՛ պարզ է, եւ բարդ: Մի  կողմից ունենք դպրոցներ, համալսարաններ այն երկրներում, որտեղ կրթական համակարգն ավանդական է: Եվ այդ երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը ցածր է 10.000 դոլարից: Իսկ մյուս կողմից ունենք թվային տնտեսության եւ հասարակության, արհեստական բանականության արդյունքները: Այս երկուսի միջեւ կա փոխադարձ արդյունքների զուգակցման անհնարինություն, եւ արհեստական բանականության ձեռքբերումները պետք է հասանելի լինեն երկու համակարգերում:

Հնարավո՞ր է արդյոք հասնել դրան՝ չունենալով համապատասխան ներդրումներ: Եվ որտեղի՞ց գտնել այդ ներդրումները: Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհը պետություն-մասնավոր համագործակցության մեջ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ