News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել բրիտանացի հայտնի նկարիչ Ուիլյամ Թյորների (1775-1851) դիմանկարով թղթադրամները՝ 20 ֆունտ սթեռլինգ (25,9 դոլար), հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտնել է Անգլիայի Բանկը, որը կատարում է բրիտանական կենտրոնական բանկի գործառույթները:

Դրանից առաջ թղթադրամի վրա տնտեսագետ Ադամ Սմիթի դիմանկարն էր:

Նոր թղթադրամները դարձել են երրորդը, որը պատրաստվել է Միացյալ Թագավորությունում պինդ պոլիմերներից՝ Ուինսթոն Չերչիլի (1874-1965) դիմանկարով 5 ֆունտանոցից (2016) եւ գրող Ջեյն Օսթինի (1775-1817) դիմանկարով 10-ֆունտոնոցից (2017) հետո:

Այժմ շրջանառության մեջ են շարունակում մնալ մոտ 2 մլրդ թղթադրամ՝ 20 ֆունտ սթեռլինգով, բամբակաթղթային հիմքով: Նոր թղթադրամը, համաձայն ԿԲ-ի հաղորդագրության, ամենապաշտպանվածն է Անգլիայի Բանկի կողմից երբեւէ թողարկված թղթադրամներից:

Թյորները պատկերված է իր «Խիզախ». նավի վերջին ուղեւորությունը» (The Fighting Temeraire) կտավի ֆոնին, որը ստեղծվել է 1839 թվականին:

Անգլիայի Բանկի ղեկավար Մարկ Քարնիի խոսքով՝ Թյորները «բոլոր ժամանակների ամենաազդեցիկ նկարիչներից մեկն է»:      

Պոլիմերներից թղթադրամի թողարկման որոշումը Բանկն ընդունել է 2015-ի սեպտեմբերին:

Բրիտանական ԿԲ-ն մտադիր է մինչեւ 2021-ի վերջ նոր պոլիմերային թղթադրամ թողարկել՝ 50 ֆունտ սթեռլինգ (61,3 դոլար)՝ բրիտանացի մաթեմատիկոս, կրիպտոգրաֆ եւ ինֆորմատիկայի հիմնադիր Ալան Թյուրինգի (1912-1954) դիմանկարով: Բացի նրա դիմանկարից, թղթադրամի վրա կպատկերվի նաեւ նրա հայտնի արտահայտությունը, որը նա արել է 1949 թվականի հունիսի 11-ին The Times-ին տված հարցազրույցում. «Սա միայն կանխավայելումն է այն բանի, թե ինչ է սպասվում, եւ միայն ստվերն այն բանի, թե ինչ կլինի»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ