News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունների համար խնդրահարույց է լինելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում անհրաժեշտ 650 հազար ձայներ ստանալը: Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմնան ժամանակ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ քողարկված քարոզչություն սկսեց բնակչությանը գրքեր նվիրելով: Համբարյանը վստահ է, որ Փաշինյանը հենց այդպես է փորձելու հանրաքվեում անհրաժեշտ ձայներ ստանալ:

Փորձագետը հավելեց, որ չի պատրաստվում միանալ «ԱՅՈ»-ի շտաբին, ինչպես նաեւ «ՈՉ»-ի շտաբին, քանի որ թե՛ մի, թե՛ մյուս դեպքում դա նշանակելու է լեգիտիմացնել իշխանությունների ապօրինի ձգտումը մենիշխանությանը: «Իշխանությունները փորձում են ազատվել Սահմանադրական դատարանի դատավորներից եւ նախագահից միայն այն պատճառով, որ նրանք չեն ենթարկվում խաղի նոր կանոններին: Այլապես ինչպես բացատրել այն, որ ԿԸՀ նույն նախագահ Տիգրան Մուկուչյանը կամ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որոնք աշխատել են նախորդ իշխանությունների օրոք, հեղափոխությանը չեն խանգարում, իսկ Հրայր Թովմասյանը խանգարում է:  Հայաստանում, փաստորեն, օրենքը գործում է «յուրայինների» եւ «ոչ յուրայինների» համար: Այլապես ինչպես բացատրել այն, որ Վահե Գրիգորյանը չի կատարում իր պարտականությունները եւ դրա հետ մեկտեղ իշխանությունների կողմից բարձր գնահատականի է արժանանում»,- ընդգծեց Գագիկ Համբարյանը:

Նա տարակուսանք հայտնեց տարվա ընթացքում 2 անգամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու իշխանությունների ձգտմամբ, որոնցից յուրաքանչյուրն արժենալու է 7 մլն դոլար՝ այն դեպքում, երբ երկրում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան:

Հիշեցնենք, որ ապիրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Պատասխանը հաստատված կհամարվի ոչ միայն այն պարագայում, եթե «ԱՅՈ» ասի ոչ միայն քվեարկածների կեսից ավելին, այլեւ ընտրողների ցուցակային կազմի քառորդի մասից ոչ պակասը, այսինքն մոտ 650 հազար ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ