Ավստրալիայի Վիկտորիա նահանգում մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել, մի քանի ուղեւորներ մնացել են ներսում արգելափակված, հայտնում է 7News հեռուստաալիքը:
Պատահարը տեղի է ունեցել Մելբուռնից շուրջ 45 կմ հեռավորությամբ գտնվող Ուոլան երկաթուղային կայարանից ոչ հեռու: Ռելսերից դուրս են եկել գնացքի 5 վագոններ եւ լոկոմոտիվը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ պատահարի պահին գնացքում կարող էր լինել մոտ 200 մարդ: Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ օգնության ծառայությունների աշխատակիցներ: Մելբուռնի եւ Սիդնեյի միջեւ երթեւեկությունը դադարեցվել է:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ կարող են լինել բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Պատահարի պատճառներն անհայտ են: