News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ լրատվամիջոցները հրապարակեցին Երեւանի կենդանաբանական այգում կենդանու հերթական անկման մասին. պարզվեց, որ ուղտի անկման պատճառը տուբերկուլոզն է՝ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություն, որի նկատմամբ զգայուն են կենդանիները եւ մարդիկ, եւ առհասարակ՝ ոչ միայն կաթնասունները, ավելի ուշ հայտարարվեց՝ այգին ժամանակավոր չի գործում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ Սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչության պետ Արմեն Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կենդանաբանական այգում ամիսներ առաջ եւս արձանագրվեցին կենդանիների տուբերկուլոզի դեպքեր եւ ի՞նչ արվեց կամ ի՞նչ արդյունք տվեց, պատասխանն ակնհայտ է, ինչի ապացույցը տուրբերկուլոզի հերթական նոր դեպքի արձանագրումն էր եւ ուղտի անկումը:

Իրականությունն այն է, որ կենդանաբանական այգին, որպես  անասնահամաճարակային նշանակության օբյեկտ, իր գործունեության ուղղվածությամբ եւ ծառայությունների շրջանակներով ունենալով հանրային եւ կենդանիների առողջությանը սպառնացող ամենաբարձր ռիսկերը եւ վտանգները՝ վաղուց տուբերկուլոզի նկատմամբ ստացիոնար /կայուն/ անապահով է, այսինքն՝ կենդանաբանական այգին տուբերկուլոզի օջախ է, որտեղ հիվանդությունը, որպես ծխացող վարակ, պարբերաբար կդրսեւորվի, քանի դեռ….:

Հասարակությունը եւ լրատվամիջոցները, կառավարությունը պետք է ստանան մի շարք հարցերի պատասխաններ:

Թե նախորդ, թե նոր արձանագրված տուբերկուլոզի դեպքերով՝

1/ կենդանիների անկումից կամ հիվանդացությունից հետո ի՞նչ է արվել կենդանաբանական այգում՝ անասնաբուժական ծառայության եւ տնօրինության կողմից.

2/  տուբերկուլոզի դեպքերով ի՞նչ է արվել կենդանաբանական այգու եւ կենդանիների առողջության պահպանման նկատմամբ անասնաբուժական վերահսկողության համար պատասխանատու պետական կառույցի՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կամ տեսչական մարմնի կողմից:

Ի՞նչ պետք է արվեր ամիսներ առաջ, որ չի արվել, իսկ տուբերկուլոզի նոր դեպքի արձանագրումից եւ լաբորատոր ախտորոշումից հետո ի՞նչ  պետք է արվի կենդանիների  առողջության պահպանման, վարակիչ հիվանդության վերացման եւ վերահսկողության ուղղությամբ.

ա/ պետք է կատարվեր կենդանաբանական այգում տուբերկուլոզով կենդանիների հիվանդացության եւ անկումների պատճառների վերլուծություն, իսկ ովքե՞ր են պատասխանատու դրա համար եւ ինչպե՞ս պետք է արվեր /եթե արվել է, ապա պետք է ներկայացվեն կատարման փաստը հավաստող փաստաթղթավորումներ/.

բ/ տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշումը հաստատվելուց հետո պետք է կազմվեր եւ հաստատվեր կենդանաբանական այգում կենդանիների տուբերկուլոզի վերացման կամ առողջացման ծրագիր /պլան/՝ հստակ գործողություններով, անասնաբուժասանիտարական միջոցառումներով. իսկ ո՞վքեր են պատասխանատու պլանը կազմելու, միջոցառումները իրականացնելու համար, ի՞նչ միջոցառումներ պետք է կատարվեն, ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով /եթե արվել է, ապա պետք է ներկայացվեն կատարման փաստը հավաստող փաստաթղթավորումներ/.

գ/ տուբերկուլոզի դեմ պայքարի նպատակով կենդանաբանական այգում պետք է սահմանվեր «սահմանափակում» ռեժիմ, որը պետք է վերացվեր՝ հանվեր հիվանդության վերացումից հետո, սահմանափակումը սահմանելու կամ հանելու համար պետք է համապատասխան առաջարկություն ներկայացվեր. իսկ ո՞վքեր են պատասխանատու առաջարկություն ներկայացնելու, սահմանափակումներ սահմանելու կամ հանելու համար եւ ինչպե՞ս պետք է արվեր /եթե արվել է, ապա պետք է ներկայացվեն կատարման փաստը հավաստող փաստաթղթավորումներ/.

դ/  կենդանաբանական այգում կենդանիների տուբերկուլոզի վերացման պլանով սահմանված գործողությունների եւ միջոցառումների կատարման նկատմամբ պետք է պատշաճ վերահսկողություն կատարվեր. իսկ ովքե՞ր են պատասխանատու անասնաբուժական վերահսկողության համար եւ ինչպե՞ս պետք է կատարվեր /եթե արվել է, ապա պետք է ներկայացվեն կատաման փաստը հավաստող փաստաթղթավորումներ/:

Տպել