News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը Սահմանադրական դատարանի դատավոր կդառնա, գրում է Politik.am-ը։

«Իշխանությունները մի կողմից ամեն բան անում են, որպեսզի ապրիլի 5-ի հանրաքվեում հաղթեն, իսկ մյուս կողմից թեկնածուներ են պատրաստում, որոնք պետք է փոխարինեն հանրաքեի արդյունքում հեռացվող 7 դատավորներին։

Իշխանության ներսում ազդեցություն ունեցող տարբեր խմբեր իրենց շահերը ներկայացնող թեկնածուների լոբբինգով են զբաղված։ Այս պահին ամենահաջող թեկնածուն իշխանության լևոնական թևի թեկնածուն է՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իշխանական քարոզչամեքենան էլ սկսել է իր գործն անել։ Երեկ Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի հյուրն էր Գագիկ Ջհանգիրյանը։ Հաղորդման ընթացքում Ջհանգիրյանը հասցրեց հայտարարել, որ խնդիրներին քաղաքական մեկնաբանություն չի տալու, քանի որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ իրավաբան է։

Այս հայտարարությունը Ջհանգիրյանն արել է, քանի որ ՍԴ անդամները պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն։ Չնայած իշխանությունների ջանքերին դժվար է պատկերացնել, որ հնարավոր կլինի հանրությանը համոզել, թե Ջհանգիրյանը քաղաքականապես չեզոք է։ Ավելին հասրակության լայն շերտեր հիշում են Ջհանգիրյանի մասնակցությունը բազմաթիվ աղմկահարույց գործերին և իր որոշումներով բազմաթիվ զինվորների խեղված կյանքերի մասին պատմությունները»,-գրում է կայքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ